Լրահոս
Հասարակական
12:40
18.11.25
278

Հարկ չկա Եկեղեցուն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները․ Եսայի քահանա Արթենյան

Img default alt hy

Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Այս մասին գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաղարշապատում ՔՊ–ի հաղթանակին դիմել էր վաղարշապատցիներին՝ ասելով. «Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։