Լրահոս
Միջազգային
17:00
31.08.22
93

Հարավային Կորեան դյուրացնում Է զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

Img default alt hy

Հարավային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ից դյուրացնում են զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները: Այս մասին հաղորդում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

«Այն բոլոր ճանապարհորդները, լինեն դրանք մեր քաղաքացիները կամ օտարերկրացիները, որոնք Կորեա են ժամանում ինքնաթիռով կամ նավով, հարկավոր չի լինի ՊՇՌ-թեստ հանձնել երկիր մուտք գործելուց առաջ»,-հայտարարել Է առողջապահության երկրորդ փոխնախարար Լի Կիիլը: Մյուս պահանջները դեռ պահպանվում են: Երկիր ժամանելուց 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ Է, որպեսզի զբոսաշրջիկները ՊՇՌ-թեստ հանձնեն: Նաև կպահանջվի ուղևորության Էլեկտրոնային թույլտվություն (K-ETA):

Փորձագետների կարծիքով, մեղմացումները դրականորեն կանդրադառնան պահանջարկի վրա, որն այժմ ակտիվորեն վերականգնվում Է: Առավել մեծ ժողովրդականություն են վայելում տապխունի ուղեգրերը. այսպես են անվանում աշնանային տերևներով զմայլվելու սեզոնը, այն տևում Է սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերը: Նման առաջարկություններ ունեն «ՎԵԴԻ ԳՐՈւՊՊ», «Կվինտա-տուր», «ՎԱՆԴ», Ask me about Asia, China Travel տուրօպերատորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: