Լրահոս
Քաղաքական
21:49
12.11.25
252

Հանրային հեռուստաընկերությունը հրավիրված է եղել Քոչարյանի ասուլիսին. Փաշինյանի հերթական կեղծիքը

Img default alt hy

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասել է. «Ասում էր՝ ինչ-որ ասուլիսներ են տալիս, չեն հրավիրում այլ լրատվամիջոցների: Նախագահ Քոչարյանի այս տարվա առնվազն վերջին 2 ասուլիսին Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է, չասեմ, որ մոտ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն՝ դա համար մեկ կեղծիքն է, թեև իր դեպքում «կեղծիք» բառն արդեն սովորական է»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը: