Լրահոս
Հասարակական
10:28
06.09.22
88

Հանրապետության տարբեր քաղաքներում բռնկված հրդեհների մասին 4 ահազանգ է ստացվել

Img default alt hy

Սեպտեմբերի 2-6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 8 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: