Լրահոս
Քաղաքական
10:16
15.06.22
126

Համայնքապետը գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերո՞ւմ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում և իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը:

Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաև զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը և, ըստ այդ թղթի, նաև թոշակ է ստանում պետությունից:

«Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց»: