Լրահոս
Սպորտ
23:45
26.02.23
204

Հակոբյանը և Չալոյանը Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը մրցեց 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը եզրափակիչ մենամարտում պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախուդիր Զալոլովի հետ, սակայն չներկայացավ մենամարտին: Ուզբեկ մարզիկը տեխնիկական հաղթանակ տոնեց: