Լրահոս
Տարածաշրջան
15:06
04.07.22
110

Հաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը․ Շոյգու

Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ հաջողությամբ իրականացվել է ԼԺՀ-ի ազատագրման գործընթացը։

Ուկրաինական բանակի կորուստները 2 շաբաթվա ընթացքում կազմել են 5469 մարդ, ոչնչացվել է 196 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 12 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։

Այժմ ընթանում է Լիսիչանսկի ականազերծումը:

Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամայել է պարգևներ հանձնել բոլոր այն զինվորականներին, ովքեր աչքի են ընկել ԼԺՀ-ի տարածքում հարձակողական գործողության ժամանակ։

Նախագահը նաև հրամանագիր կստորագրի գեներալներ Լապինին և Աբաչովին Ռուսաստանի հերոսի կոչումներ շնորհելու մասին։