Լրահոս
Քաղաքական
19:33
19.11.25
162

Գյումրիի ավագանին մինչև հունվար ժամանակ ունի. ՔՊ-ն փորձում է արտահերթ ընտրությունների գնալ

Գյումրիում զանգվածային ձերբակալություններից հետո քաղաքային իշխանությունը փորձում է ապահովել ավագանու կազմը, որպեսզի հնարավոր դառնա նիստ գումարել: Հակառակ դեպքում՝ եթե մինչև հունվարի 16-ը գյումրեցիները չհասցնեն ավագանու նիստ անել, Գյումրին արտահերթ ընտրությունների կգնա: Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշումը կարծես փրկել է իրավիճակը՝ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի մանդատը փոխանցվել է Արտակ Հովսեփյանին ու, ըստ էության, հիմա նույնիսկ ՔՊ-ականների բոյկոտի դեպքում Գյումրիում ավագանու նիստեր կգումարվեն: