Լրահոս
Քաղաքական
17:15
30.09.22
170

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի ԲԴԽ-89-Ո-290 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրի մեջ: