Լրահոս
Հասարակական
13:45
01.09.22
135

Գրեթե 40 հազար առաջին դասարանցի դպրոց գնաց. սեպտեմբերի մեկ

Այսօր սեպտեմբերի մեկն է` Գիտելիքի օրը: Գրեթե 40 հազար առաջին դասարանցու առաջ են այսօր բացվել կրթօջախների դռները: Վաղ առավոտյան դպրոցների, բուհերի բակերում տոնական միջոցառումներ են եղել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ առաջին դասարանցիները դպրոցն ավարտելիս կդառնան հանրակրթության նոր պետական չափորոշչով առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում: