Լրահոս
Միջազգային
18:06
07.03.23
82

Գուտերեշը Կիևում Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկի վերաբերյալ «սևծովյան նախաձեռնության» երկարաձգումը

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա՝ քննարկելու սևծովյան հացահատիկային գործարքը: Այժմ Գուտերեշը Լեհաստանում է, իսկ չորեքշաբթի առավոտյան հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրությունը: Նշվում է, որ կողմերը «կքննարկեն հացահատիկի շուրջ «սևծովյան նախաձեռնության» երկարաձգումը և դրա հետ կապված այլ հարցեր։ Հացահատիկի գործարքը կնքվել է Ստամբուլում 2022 թ. հուլիսի 22-ին։

ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում՝ ուկրաինական երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի և Յուժնիի) հացահատիկի արտահանման միջանցք ստեղծելու, ինչպես նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանման արգելքները վերացնելու վերաբերյալ: Գործարքի գործողության ժամկետը լրանում է մարտի 18-ին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դրա երկարաձգման հույս էր հայտնել։ Մարտին ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «սևծովյան նախաձեռնությունը» չի աշխատում, բացահայտորեն խոչընդոտվում է ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, բացի այդ, ուկրաինական կողմը շարունակում է բացառապես քաղաքական պատճառներով արգելափակել «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքի վերսկսումը։