Լրահոս
Տնտեսական
14:52
30.09.22
107

Գնաճը Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին դանդաղել է մինչեւ 6,2 տոկոս

Img default alt hy

Սպառողական գները Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,2 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության նախնական տվյալները:

Այսպիսով, աճի տեմպերը դանդաղել են օգոստոսի 6,6 տոկոսի համեմատությամբ: Վերլուծաբաններն սպասում Էին մինչև 6,7 տոկոս արագացման, հաղորդել Է Trading Economics-ը: Այդուհանդերձ, սպառողական ծախսերը Ֆրանսիայում օգոստոսին չեն փոխվել նախորդ ամսվա համեմատությամբ:

Trading Economics-ի տվյալների համաձայն, փորձագետների միջին կանխատեսումը ենթադրել Է 0,1 տոկոսով նվազում: Նման կանխատեսում են արել նաև Bloomberg գործակալության կողմից հարցվածները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: