Լրահոս
Քաղաքական
22:17
14.11.25
258

Գնացեք ընտրության՝ ասելու ոչ Նիկոլին ու իր արբանյակներին․ Ալիկ Ալեքսանյան

Img default alt hy

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի կայանալիք օրը նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:

Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում կոչ անելով մերժել իշխող Քաղաքիացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններկին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին․

«Գնացեք ընտրության՝ ասելու ոչ Նիկոլին ու իր արբանյակներին»,- իր ելույթում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: