Լրահոս
Հասարակական
14:00
01.09.22
88

Գիտելիքն ու կրթությունը՝ պետության հենասյուներ. օրվա ուղերձները

Գիտելիքն ու կրթությունն են այն հենասյուները, որոնցով պետությունները պետք է կարողանան հաղթահարել մարտահրավերներն ու խնդիրները:

Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում գրել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ուղեձում նշել է, որ լուսավոր ապագային նայող ժողովրդի համար կրթությունը առաջնահերթ նպատակ է:

Գարեգին Երկրորդը համոզված է, որ կրթությունը հիմա առավել քան երբևէ պետք է խարսխված լինի ազգային ու հոգևոր արժեքների վրա: