Լրահոս
Միջազգային
22:15
13.06.25
196

Գիտակցում ենք՝ Իրանի պատասխանը ծանր կարող է լինել. Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելը գիտակցում է, որ Իրանի պատասխան հարվածը կարող է շատ հզոր լինել և պատրաստվում է նվազագույնի հասցնել հետևանքները, հայտարարել է Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մեր դեմ հարձակում կլինի, և այն կարող է շատ ծանր լինել։  Իսրայելից հաշիվ կպահանջեն  հասցված (Իրանին-խմբ․) հարվածների համար։  Պատերազմներն առանց «գին վճարելու» չեն լինում։ Մենք պատրաստվում ենք այդ «գինը» նվազեցնել տարբեր ձևերով, որոնք ես այստեղ չեմ բացահայտի։ Իսրայելի քաղաքացիները չպետք է էյֆորիայի մեջ մնան»,- իսրայելցիներին հղած իր տեսաուղերձում ասել է Նեթանյահուն։