Լրահոս
Հասարակական
23:32
15.07.22
253

Գիշի համայնքում այրվել է չոր խոտածածկ տարածք

Img default alt hy

Հուլիսի 15-ին` ժամը 13։42-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնից հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտածածկ տարածք։

Բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով, ժամը 13։43-ին կանչի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։08-ին, լիամարվել` 14։17-ին։

Նախնական տվյալներով այրվել է մոտ 500մ² չոր խոտատարածք և թփուտներ, բարեբախտաբար, կրակը չի տարածվել հարակից այգիներում։
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։