Լրահոս
Հայաստան
14:26
13.06.22
910

Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները

Img default alt hy

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը գրել է.

«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ։

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»: