Լրահոս
Հասարակական
12:15
31.08.22
190

Գիշերը Երևանում պայթյուն է որոտացել

Img default alt hy

Օգոստոսի 31-ին՝ ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Այս մասին «168.am»-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 04։20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն։