Լրահոս
Միջազգային
18:00
18.09.22
113

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել Է Տաջիկստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին

Img default alt hy

Իրադրությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, որտեղ սեպտեմբերի 14-ից մարտական բախումներ էին տեղի ունենում երկու երկրների զինծառայողների միջև, շարունակում է լարված մնալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտնել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում՝ Օշի մարզի Չոն-Ալայի շրջանում և Բատկենի մարզում (Ղրղզստան) իրադրությունը շարունակում է լարված մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը «հանգիստ, առանց միջադեպերի» է անցել։

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հստակեցրել է Տաջիկստանի հետ սահմանին մարտական բախումների ժամանակ զոհվածների թիվը։ Գերատեսչության տվյալներով՝ Բատկենի մարզում զոհերի թիվը 24-ից հասել է 36-ի, տուժել է 129 մարդ: