Լրահոս
Տարածաշրջան
16:30
05.09.22
83

Ղազախստանը շարունակում է Ադրբեջանի տարածքով նավթի փոխադրման շուրջ բանակցությունները

Ղազախստանի նավթագազային ընկերությունը «КазМунайГаз» (КМГ)  Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)  հետ շարունակում է բանակցել  նավթի փոխադրման իրականացման տարբերակների շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ղազախստանի Էներգետիկայի նախարարությունը:

«Ղազախստանի նավթի արտահանման ուղիների հետագա դիվերսիֆիկացման և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման շրջանակներում Էներգետիկայի նախարարությունը և KMG-ն բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ ղազախական նավթը Ադրբեջանի տարածքով փոխադրելու հարցերի շուրջ»,- նշել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։

Տեղեկության համաձայն՝ խոսք է գնում  ոչ այնքան մեծ ծավալների փոխադրման վերաբերյալ: