Լրահոս
15:47
05.09.22
121

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնվել է 171 երեխա

2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում  ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից,   171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարվա ծնունդները 17-ով գերազանցել են նախորդ տարում Գեղարքունիքի մնարզի բուժհաստատություններում ծնված երեխաների քանակին։