Լրահոս
Հասարակական
12:43
09.07.22
215

Գեղարքունիքի մարզում բախվել են Honda Paradise-ն ու Opel Zafira-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 36-ամյա Լուսինե Վարդանյանի վարած Honda Paradise մակնիշի և Վլադիմիր Ղալեչյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։  Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։