Լրահոս
Հասարակական
11:30
05.09.22
119

Գեղարքունիքի մարզում 3 հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի  դպրոցի մոտ այրվում է մոտ 600 հակ խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 01:20-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է 600 հակ անասնակեր:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել 19:20-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:26-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:43-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել է 2170 հակ անասնակեր, ցորեն և գարի՝ մոտ 10 կգ։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի «Դառանջ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:25-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: