Լրահոս
Հասարակական
22:48
20.07.25
176

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ վարորդ Արթուր Թ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։