Լրահոս
Իրավական
13:45
12.09.22
65

Գեղաձորի սարում, «Զվարթնոց» օդանավակայանում և այլուր հայտնաբերվել են մի շարք հետախուզվողներ

Img default alt hy

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 48-ամյա Արամ Բ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

***

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 46-ամյա Յասաման Բ.-ն, որը 2015 թ. ապրիլի 28-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրանյութեր տարածելու և օգտագործելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

***

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 35-ամյա Գասպար Թ.-ն, որը 2017 թ. մարտի 14-ից հետախուզվում էր Քաթարի Պետության Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

***

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի սարում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Կումայրիի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արթուր Կ.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: