Լրահոս
Հայաստան
17:40
13.07.22
197

Գազալցակայանները կտուգանվեն վկայագիր չունեցող գազաբալոններ լիցքավորելու համար

Չվկայագրված գազաբալոններ լիցքավորող գազալցակայանները օգոստոսի մեկից կտուգանվեն: Որոշման ուժի մեջ մտնելուց ավելի քան երկու շաբաթ առաջ հիշեցնում է տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գերատեսչության ներկայացուցիչը այսօր հայտնել է, որ գազաբալոնների վկայագիր հանրապետությունում տալիս է 23 ընկերություն, իսկ հերթերից խուսափելու համար պետք է 40-50 ընկերություն: Դրանց պակասի պատճառով հիմա հանրապետությունում մեծ հերթեր են գոյացել ու բազմաթիվ վարորդները փաստի առաջ են. նրանց հերթը պետք է հասնի սեպտեմբերին: