Լրահոս
Հասարակական
21:29
19.11.25
179

Գարեգին Ա կաթողիկոսին թունավորելու մեղադրանք է հորինվել. վեհարան մտնելու քարտ բլանշ չունի Փաշինյանը

Արշակ սրբազանը «Հայլուր»-ի հետ զրույցում ծիծաղելի է համարել մամուլում հայտնված լուրը, թե նա թունավորելով սպանել է Գարեգին Առաջին կաթողիկոսին: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ դա Արշակ սրբազանի դեմ սկսված վարույթներից մեկն է: Նրան նաև այլ ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու համար են մեղադրում: Պարբերաբար իրեն հարցաքննության կանչելու մասին լուրերը մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է Արշակ սրբազանը: Կարծիքներ կան, թե Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը կանաչ լույս է վառել իշխանության առաջ՝ եկեղեցու դեմ հարձաման համար: