Լրահոս
Սպորտ
19:45
07.03.23
103

Գալտիեի բախտը բերել է, որ Նեյմարը վնասվածք է ստացել․ Դյուգարի

Img default alt hy

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Դյուգարին կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վնասվածքը կօգնի փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին։

Բրազիլացին վիրահատության կենթարկվի կոճի կապանների վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստի ապաքինումը կտևի 3-4 ամիս։

«Սա անհավանական հնարավորություն է Քրիստոֆ Գալտիեի համար, քանի որ նա ամեն դեպքում պետք է քաջություն հավաքեր Նեյմարից վաղ թե ուշ ազատվելու համար: Սա միակ լուծումն էր։ Կարծում եմ՝ թիմը շատ ավելի հավասարակշռված է երկու հարձակողական խաղացողներով։ Գալտիեի բախտը բերել է, որ Նեյմարը վնասվածք է ստացել»,- Դյուգարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Այս մրցաշրջանում 31-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր  ArmSport.am