Լրահոս
Միջազգային
17:40
31.08.22
87

Ֆրանսիայում պատմել են գազի հնարավոր անբավարարության հետևանքների մասին

Img default alt hy

Ֆրանսիայում գազի հնարավոր անջատումները դրա անբավարարության պայմաններում «ոչ մի դեպքում» չեն վերաբերի բնակչությանը, բայց արտադրությունները կարող կասեցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) նախագահ Էմանուել Վարգոնը՝ օգոստոսի 31-ին հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերով:

«Գազի մատակարարումը բնակելի տներին երաշխավորվելու է: Դրա անբավարարության դեպքում դա, առաջին հերթին, կվերաբերի ձեռնարկություններին, քանի որ նրանք հնարավորություն ունեն արտադրությունը դադարեցնելու մի քանի օրով… Եթե մեզ հարկ լինի բախվել սահմանափակումների հետ, դրանք կվերաբերեն հատկապես ձեռնարկություններին և ոչ մի դեպքում՝ ոչ մասնավոր տնատնտեսութուններին»,-հավաստիացրել է Վարգոնը:

Նա նշել Է, որ ներկայում Ֆրանսիայի գազապահեստարանները լցված են 91 տոկոսով և «շատ շուտով» ամբողջությամբ լցված կլինեն: Վարգոնն ասել Է, որ «գրեթե վստահ Է» այն բանում, որ Ֆրանսիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի, որի բաժինը երկրի պահեստարաններում 17 տոկոսից նվազել Է մինչև 9 տոկոս, բայց նշել Է, որ մատակարարումները մյուս երկրներից, ներառյալ Նորվեգիան ու Ալժիրը, թանկ կնստեն:

«Առկա Է քանակության հարցը, բայց առկա Է գնի հարցը: Որքան քիչ լինի գազը Ֆրանսիայում, այնքան ավելի կաճեն գները: Ուստի հարցն ավելի շուտ լինելու Է գազի գնի մեջ, քան մատակարարումների բացակայության»,-ճշտել Է Ֆրանսիայի Էներգետիկայի կարգավորման կոմիտեի (CRE) ղեկավարը:

Օգոստոսի 30-ին «Գազպրոմ»-ը որոշել Է դադարեցնել մատակարարումները ֆրանսիական Engie-ին՝ հուլիսյան գազը լրիվ ծավալով չվճարելու կապակցությամբ: Օգոստոսի 31-ին «Գազպրոմ»-ը հաղորդել Է, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը լիովին դադարեցվել Է կոմպրեսորային կայանի գազավերամղման ագրեգատի եռօրյա պլանային աշխատանքների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: