Լրահոս
Աշխարհ
16:14
15.07.22
138

Ֆրանսիայում հրդեհներն արդեն ավելի քան 7 հազար հեկտար անտառ են ոչնչացրել

Img default alt hy

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա դեպարտամենտում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար հեկտար անտառ, հայտնել է նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտուրան:

«Լա տեստ-դե-Բուշ կոմունայում ոչնչացվել է 3100 հեկտար անտառ։ Երեք տուն և երկու ռեստորան է ոչնչացվել Կոզա քաղաքում: Լանդիրի կոմունայում ոչնչացվել է 4200 հեկտար անտառ»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասված է Twitter-ի կոմունայի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհների տարածման հետ կապված իրավիճակը նախկինի պես անբարենպաստ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 10 հազարի: