Լրահոս
Աշխարհ
12:51
15.07.22
116

Ֆրանսիայում Բաստիլի օրվա հրավառության հետևանքով զոհվել է 7-ամյա տղա և նրա 24-ամյա քույրը

Img default alt hy

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արևմուտքում 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը մահացել են Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառության ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում: Անժերի քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «հրավառության սարքավորումների ձախողման պատճառով»։

Մահացածները կանգնած են եղել հրավառության կայաններից մոտ 60 մետր հեռավորության վրա։ Նույն ընտանիքի մեկ այլ անդամ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։