Լրահոս
Միջազգային
12:10
16.06.22
166

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետը Կիևում են

Img default alt hy

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, այս մասին հաղորդել են իտալական ԶԼՄ-ները։

RaiNews24 հեռուստաալիքը ցուցադրել է գնացքում սեղանի շուրջ երեք առաջնորդների լուսանկարը, որ հրապարակել է նաև La Repubblica-ն՝ այն անվանելով պատմական։

Նշվում է, որ երեք երկրների առաջնորդները Կիև են ժամանել Վարշավայից։ Գերմանական Bild am Sonntag թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Դրագին, Մակրոնը և Շոլցը ծրագրում են այցելել Կիև։

Անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն, այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Եվրոպացի երեք առաջնորդները կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա նրանց առաջին այցն է Ուկրաինա՝ Ռուսաստանի փետրվարյան ներխուժումից հետո: ԶԼՄ-ները պատահական չեն համարում, որ այցը տեղի է ունենում Եվրամիության անդամ դառնալու Կիևի ձգտումների ֆոնին։