Լրահոս
Քաղաքական
21:17
15.06.22
178

Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելով՝ Դիմադրության շարժումը չի մարելու. երթ՝ դեպի դատախազություն

Դիմադրության շարժումը մտել է պայքարի երկրորդ փուլ: 44 օր Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո, երբ գիշերը հեռացվեցին հրապարակի վրանները, իշխանական լրատվամիջոցներն ու ֆեյքերը սկսեցին տարածել լուրեր, թե լուծարվում է շարժումը:

Բայց այսօր խաղաղ անհնազանդության նոր գործողություն նախաձեռնեց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: Դիմադրության շարժման աջակիցները նրա հետ երթով հասան դատախազություն ու մոտ 15 րոպե պարալիզացրին Վազգեն Սարգսյան փողոցը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ բաց թողնելով օդ: