Լրահոս
Աշխարհ
22:00
08.07.22
264

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են

Img default alt hy

Al Jazeera-ն հայտնում է, որ հարյուրավոր հրշեջներ պայքարում են Ֆրանսիայի հարավում խոշոր հրդեհի դեմ:

Կրակն արդեն այրել է ավելի քան 600 հեկտար անտառ։ 

Արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից որպես «մեգահրդեհ» նկարագրված հրդեհը բռնկվել է Բորդեզակ գյուղի մոտակայքում։

Հրշեջ վարչությունը հայտնել է, որ հազարավոր հեկտարներ անտառային տարածքներ վտանգի տակ են, քանի որ քամու պոռթկումները մինչև 80 կմ/ժ արագության են հասնում և տարածում կրակը: Այս պահին հրդեհի դեմ պայքարը դեռ շարունակվում է։