Լրահոս
Սպորտ
10:52
05.09.22
82

Ֆուտբոլ․ առաջատարն անփոփոխ է

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրից հետո առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ են տոնել «Ուրարտուն», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 16 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում «Ուրարտուն» է (12 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս հետ նույնքան՝ 10 միավոր ունի նաև «Վանը», սակայն Չարենցավանը ներկայացնող թիմը 4-րդն է: