Լրահոս
Հասարակական
14:15
17.07.25
103

«Ford Fusion»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:
 
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված անձանց՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ծայրաեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: