Լրահոս
Տնտեսական
19:10
02.09.22
106

Fly Arna-ն ազդարարում է Երևանից Սոչի չվերթների մեկնարկը

Img default alt hy

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի:

Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղևորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական և հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշվում է, որ FlyArna-ն շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։