Լրահոս
Սպորտ
16:00
13.07.22
145

Ֆիլիպո Ինձագին նշանակվել է գլխավոր մարզիչ

Img default alt hy

«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ «Ռեջինան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։

48-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել Բ Սերիայի ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ռեջինան» մրցաշարում զբաղեցրել է 14-րդ տեղը։

Ինձագիի վերջին աշխատավայրը եղել է «Բրեշիան», որը նա գլխավորել է նախորդ մրցաշրջանում:

Մարզիչը ժամանակին աշխատել է նաև «Բենևենտոյի», «Բոլոնիայի» և «Վենեցիայի» հետ։