Լրահոս
Հասարակական
21:30
22.07.25
332

Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել

Img default alt hy

Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը:

«Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։

Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։

Անկեղծ երախտագիտությունս՝

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց,

Շնորհակալ եմ իմ սիրուն կնոջը, որ երկրորդ անգամ ինձ նման երջանկություն պարգևեց,

Շնորհակալ եմ կյանքին, որ ապրեցնում է նման պահեր»,- գրել է ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոնը: