Լրահոս
Միջազգային
16:25
03.09.22
116

Եվրոպան գազ չի ստանում. «Գազպրոմը» հայտնաբերել է «տեխնիկական խնդիրներ»

Ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրել է դեպի Եվրոպա գազ մատակարարող գլխավոր գազատարի աշխատանքը: Երեկվանից հիմնական խողովակաշարից գազ չի մտնում Եվրոպա:

Այն պետք է այսօր վերականգնվեր, բայց վերջին պահին «Գազպրոմ»-ն ասել է, թե տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել ու խողովակը չի կարող աշխատել: Եվրամիությունը գազի դադարեցման լուրից տագնապի մեջ է: