Լրահոս
Տնտեսական
21:30
11.07.22
127

Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանություն է խնդրել 3,7 միլիոն ուկրաինացի փախստական

Img default alt hy

ԵՄ-ից ժամանակավոր պաշտպանություն է խնդրել մոտ 3,7 միլիոն ուկրաինացի փախստական: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Պրահայում ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը:  

«Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ երեք միլիոնը հետո վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել: Այժմ ԵՄ-ում կա մոտ 3,2-3,7 մլն փախստական»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ որոշ փախստականներ, ովքեր ժամանակավոր ապաստան են խնդրել, արդեն վերադարձել են Ուկրաինա, իսկ մյուսները, ընդհակառակը, գտնվում են ԵՄ-ում, սակայն գրանցման համար չեն դիմել իշխանություններին։