Լրահոս
Միջազգային
15:54
30.09.22
72

Եվրահանձնաժողովը կներկայացնի ռուսաստանցիներին այցագրեր տալու նորացված հրահանգները

Img default alt hy

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կներկայացնի ՌԴ քաղաքացիներին այցագրեր տալու և Եվրամիության արտաքին սահմանների հսկողության նորացված հրահանգները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«14:00-ին (Երևանի ժամանակով 16:00) պլանավորվել Է (ներքին գործերի եվրակոմիսար) Իլվա Յոհանսոնի հայտարարությունը Ռուսաստանի քաղաքացիների համար այցագրեր տալու և Եվրամիության արտաքին սահմանների հսկողության նորացված հրահանգների մասին»,-Մամերը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: