Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:22
05.09.22
134

Եվրահանձնաժողովը և Ուկրաինան ստորագրել են փաստաթուղթ Կիևին 500 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մասին

Եվրահանձաժողովը (ԵՀ) և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Կիևին 500 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի  պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

«Եվրահանձնաժողովը և Ուկրաինան այսօր ստորագրեցին բյուջետային աջակցության նոր ծրագիր 500 միլիոն եվրոյի չափով այն հանձնառությունների շրջանակներում, որոնք հնչեցրել Է (Եվրահանձնաժողովի) նախագահ (Ուրսուլա) ֆոն դեր Լյայենն ապրիլին «Ուկրաինայի աջակցության» արշավի և մայիսին Վարշավայում  դոնորների բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: