Լրահոս
Հասարակական
11:35
28.11.25
660

Եթե վարչապետը ինչ-որ բան ասում է, ինքը հավանաբար տիրապետում է ինչ-որ բաների. Աբրահամ սրբազանը՝ Վեհափառին ուղղվող մեղադրանքների մասին

Img default alt hy

« Որոշում չկա, բայց քննարկումը ընդհանուր եկեղեցու և այսօրվա վիճակների մասին խոսք էր, հրավիրեց, գնացի»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպմանը՝ ասել է Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանը: 

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ստորագրել Արշակ սրբազանին վերաբերող նամակի տակ, Աբրահամ սրբազանը պատասխանեց. « Այն արդեն հրապարակվել է, և այնտեղ իմ ստորագրությունը չկա, այդպիսի հարց չկա»: Աբրահամ սրբազանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ են խոսել. « Ես մանրամասնելու իրավունք չունեմ, վարչապետի լրատվականը հավանաբար տվել է արդեն, ճիշտ չի լինի, որ իմ հիշողությամբ ինչ-որ բան վերարտադրեմ: 

Իսկ համաձա՞յն է վարչապետի այն խոսքերի հետ, որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, Աբրահամ սրբազանը պատասխանեց. « Ինձ հարցեր տվեք, որոնց պատասխանը ես կարող եմ ասել, ես դա ոչ հիմնավորել կարող եմ, ոչ հաստատել: Ես այս պահին չեմ կարող այդպիսի հարցի ոչ հաստատել, ոչ մերժել: Եթե վարչապետը ինչ-որ բան ասում է, ինքը հավանաբար տիրապետում է ինչ-որ բաների, եթե ինձ հարցներ, ես կասեի՝ չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ կամ սխալ»: