Լրահոս
Քաղաքական
10:10
16.11.25
785

Եթե վարչապետ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ-ի թեկնածուն․ Արգիշտի Մեխակյան

Img default alt hy

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանը քվեարկեց։

«Ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը, այսօր այդ մտքով եմ այստեղ»,-ասաց Մեխակյանը։

Նա հավելեց․ «Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ-ի թեկնածուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արգիշտի Մեխակյանը։

Ի պատասխան հարցի՝ պատրա՞ստ են համագործակցել ընդդիմության հետ, եթե ընդդիմադիր թեկնածու հաղթի, նշեց, որ «եթե»-ներով չեն ցանկանում դատողություններ անել։

Հիշեցնենք` այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։