-
Հասարակական
Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն
10:5614.07.26 -
Հասարակական
Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին
10:4114.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»
10:3314.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»
10:2114.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»
10:1514.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
10:0614.07.26 -
Մամուլի տեսություն
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»
09:5914.07.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
09:5014.07.26 -
Մամուլի տեսություն
Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»
09:3814.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26
Եթե համաձայնագիրը կնքելու քաղաքական կամք չկա, դա կարող է պարզապես անպետք թուղթ լինել, կամ ոչինչ. Մարինա Կալյուրանդ
«5-րդ ալիք»-ի էքսկլյուզիվ հարցազրույցը ԵՄ պատգամավոր, ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ:
-Տիկին Կալյուրանդ ինչպե՞ս եք մեկնաբանում Լաչինի միջանցքի շրջափակման միջոցով Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Ի՞նչ եզրակացություն պետք է անենք այս անվերջ խախտումներից։
-Կարծում եմ, և դա ոչ միայն իմ դիրքորոշումն է, այլև խորհրդարանինը, որը շատ հստակ արտահայտվեց մի քանի շաբաթ առաջ, երբ մենք բանաձև ընդունեցինք՝ պահանջելով Ադրբեջանիից անել ամեն ինչ ՝ դադարեցնելու շրջափակումը, վերջ տալու որդեգրած հռետորաբանությանը, որն ամենաբարձր քաղաքական մակարդակով կոչ է անում խտրականության ենթարկել հայերին։ Բանաձևով պահանջում ենք անել ամեն ինչ՝ վերադառնալու բնականոն կյանքին և խուսափելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետից, որը կա՛մ շատ մոտ է, կա՛մ կարող եմ ասել արդեն սկսվել է ։
-Գո՞հ եք ԵՄ արձագանքից այս հումանիտար ճգնաժամին:
-ԵՄ-ն ունի իր հատուկ գործիքները. Խորհրդարանը քաղաքական ինստիտուտ է. Մենք կարող ենք բանաձեւեր ընդունել. Այս պահին քննարկում ենք զեկույցներ Հայաստանի, Ադրբեջանի վերաբերյալ, կարող ենք հորդորել կառավարություններին, կարող ենք հորդորել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչին։ Սրանք են այն մեթոդները, որոնք ունի խորհրդարանը որպես քաղաքական ինստիտուտ: Բայց մենք չենք լռելու։ Հարցը միշտ կպահենք օրակարգում, դրան կանդրադառնանք քանի դեռ լուծում չկա։ Կոչ ենք անելու ԵՄ անդամ երկրներին ավելի ակտիվ լինել լուծումներ գտնելու հարցում և, որ ամենակարևորն է, դիմելու ենք Ադրբեջանի կառավարությանը։
-Ի վերջո, միջազգային հանրության ոչ ադեկվատ արձագանքը չէ, որը կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը անի այն, ինչ անում է: Արդյոք նրանց գործողությունները, օրինակ, «վստահելի գործընկեր» անվանելու հետևանք չե՞ն։
-Համաձայն չեմ ձեզ հետ, որ ԵՄ-ն Ադրբեջանին կանաչ լույս է վառում, որ անի այն, ինչ ուզում է։ Համաձայն չեմ, քանի որ, ի վերջո, ԵՄ-ն հիմնված է արժեքների և սկզբունքների վրա և բարձրացնելու է մարդու իրավունքների, արժեքների և սկզբունքների հարցերը մեր բոլոր գործընկերների, նրանց հետ, ում հետ տնտեսական կապեր ունենք։ Բայց ես համաձայն եմ ձեզ հետ, որ այս պահին դժվար է մի երկրի վստահելի գործընկեր անվանել՝ որտեղ տեղի է ունենում մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի խախտում։ Հումանիտար աղետ է տեղի ունեցողը, և Լեռնային Ղարաբաղում մարդիկ տուժում են. Այսպիսով, այո, ես համաձայն եմ ձեզ հետ, և ես նաև ցանկանում եմ ավելի խիստ, ավելի կենտրոնացված արձագանք ԵՄ Հանձնաժողովից և անդամ այլ երկրներից:
-Որպես Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի դերը այս շատ անկայուն տարածաշրջանում:
-Շատ լավ հարց է, որովհետև արդեն մի քանի տարի Հայաստանում, բայց նաև Ադրբեջանի իմ գործընկերներից լսում եմ, որ ԵՄ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձրել տարածաշրջանին։ Որ մենք ավելի շատ գործ ունենք Արևելյան գործընկերության, այսպես կոչված առաջատարների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ, բայց ոչ այնքան, միգուցե Հայաստանի հետ։ Իմ պատասխանը միշտ այն է, որ մենք կարող ենք եւ ցանկանում ենք աշխատել Հայաստանի հետ, բայց այնքանով, որքանով դուք պատրաստ եք անել դա և որքանով եք հանձնառու, որովհետև մենք չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ Հայաստանն այսօր անդամ է Ռուսաստանի և Բելառուսի հետ մաքսային միության. Մենք չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ Հայաստանն այսօր ՀԱՊԿ-ի անդամ է, այսպես կոչված, Ռուսաստանի հետ անվտանգության կազմակերպության։ Սրանք փաստեր են։ Այսպիսով, ձեր երկիրը, ձեր ժողովուրդը, ձեր կառավարությունը պետք է որոշի, թե որ մակարդակի վրա եք ցանկանում համագործակցել: Միևնույն ժամանակ, մենք ունենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Որի հաշվին շատ ամուր պարտավորություն ունենք։ Մենք ունենք շատ լավ փաստաթուղթ ավելի սերտ համագործակցության համար, ուստի ես այդտեղ խոչընդոտներ չեմ տեսնում։ Բայց խոչընդոտները գալիս են նրանից, թե որքան հեռու է Հայաստանը պատրաստ գնալ ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ Եվ ես շատ հուսով եմ, որ հայ ժողովուրդը կորոշի, միգուցե Վրաստանի ժողովրդի նման, ովքեր շատ են աջակցում ԵՄ-ին և համապատասխան ճնշում են գործադրում քաղաքական գործիչների վրա։
-Բայց տեսեք այսօր ոչ միայն Արցախում այլև Հայաստանում գրեթե գոյութենության պայքարի հարց կա։ Վտանգված է հայկական ինքնությունը։ Քննադատում եք Ռուսաստանին և խաղաղապահներին, թե իբր իրենց գործը չեն անում։ Լավ իսկ ուրիշ ո՞վ կարող է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովել։ Իրատեսական պատասխան տվեք խնդրեմ, ԵՄ-ն ի վիճակի է՞ արդյոք այդ պարտավորությունը ստանձնել։
-Մի կազմակերպություն կամ դաշինք չի կարող երաշխավորել իրենց դաշինքի անդամ չհանդիսացող երկրների կամ անդամների անվտանգությունը, դուք բարձրացնում եք նույն հարցը, ինչ այսօր բարձրացնում է Ուկրաինան, Վրաստանը, և պատասխանը նաև քաղաքական որոշումների, այդ թվում և ձեր երկրի քաղաքական որոշումների մեջ է։ Համաձայն եմ, աշխարհաքաղաքական առումով բարդ իրավիճակ է։ Ես հասկանում եմ, երբ հայերը վստահում են ռուսական պետությանը, ռուս խաղաղապահներին, համաձայն չեմ, բայց հասկանում եմ։ Եվ ես կարծում եմ, որ այսօր ճշմարտության պահն է։ Ես կպնդեմ, որ ռուս խաղաղապահները ձեզ ձախողեցին։ Ես կասեի, որ Ռուսաստանի կառավարությունը ձախողեց , երբ պատերազմը սկսվեց Լեռնային Ղարաբաղում, երբ ձեր վարչապետը օգնություն էր խնդրում, չստացավ։ Միևնույն ժամանակ, պետք է խոստովանեմ, որ հենց ռուսներն են կարողացել բանակցել հրադադարի շուրջ, թեև ես կցանկանայի, որ դա լիներ ԵՄ-ն, բայց դա ռուսներն էին, և դա դրական էր, բայց մենք նաև պետք է նայենք իրավիճակին. Այն, ինչ տեղի ունեցավ հետո, և դա ռուսական անվտանգության ուժերի, ռուսական անվտանգության երաշխիքների և ռուս խաղաղապահների ձախողումն է։ Դա է պատճառը, որ Եվրախորհրդարանում մենք կանչում և խնդրում ենք միջազգային խաղաղապահներ։ Եվ մենք խնդրում ենք, որ թույլ տան միջազգային փորձագետներին գնալ տեղում գնահատելու իրավիճակը և եզրակացություններ անել։
-Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն փորձում է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանում կայուն լուծումներ և խաղաղություն գտնելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կարծեք թե դուրս է այս գործընթացից. Նախ՝ դա միտումնավո՞ր փորձ էր, և երկրորդ՝ ո՞րն է Եվրոպայի իրական նպատակը տարածաշրջանում։ Ուժեղանալ, թե՞ պարզապես թուլացնել Ռուսաստանին.
-Սկսեմ այն կետից, որը դուք բարձրացրեցիք ԵՄ միջնորդության վերաբերյալ։ Իսկապես շատ եմ գնահատում այն, ինչ անում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և անկեղծ ասած, ես նույնպես հիասթափված եմ, որովհետև հանդիպումներից հետո լսում եմ, որ առաջնորդները, վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Բրյուսելում ասում են, որ վերադառնում են տուն՝ աշխատելու սահմանային համաձայնագրի, խաղաղության պայմանագրի շուրջ և հետո դա չենք տեսնում։ Խաղաղության պայմանագիրն էլ ուժի մեջ չի մտնում քանի դեռ չկա քաղաքական կամք ամենաբարձր մակարդակում, և ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ կա քաղաքական կամք։ Որո՞նք են Եվրոպայի շահերը։ ԵՄ-ն ժողովրդավարական ինստիտուտ է. Մեր հիմնական նպատակն է թույլ տալ մարդկանց որոշել իրենց ապագան: Մենք դեմ ենք, որ մի երկիր կամ մի խումբ երկրներ ուրիշներին ասեն՝ ինչպես ապրել, որ սկզբունքներին են հավատարիմ, որն է ճիշտ ապրելակերպը։ Մենք դրան համաձայն չենք։ Կարծում ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի որոշելու իր ապագան։ Ուրեմն մենք դրա կողմնակիցն ենք եղել, ԵՄ-ն դրա համար է հանդես եկել, երբ Էստոնիան անդամակցել է ԵՄ-ին, և ԵՄ-ն պաշտպանելու է դա, որպեսզի բոլոր ազգերը, ներառյալ Հայաստանը, ունենան իրենց ապագան որոշելու ընտրությունը: Այո, ես նույնպես համաձայն եմ ձեզ հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիասթափություն է առաջացրել, և կարծում եմ, որ դուք ճիշտ եք, որ Մինսկի խումբը բավականաչափ ակտիվ չէր մինչև 2-րդ պատերազմի սկսվելը։ Որովհետև ժամանակ կար, բայց վստահությունն ինչ-որ կերպ բավարար չէր։ Ադրբեջանական կողմից բավարար վստահություն չկար, թեև Մինսկի խմբի անդամներից ոմանք՝ Ռուսաստանը կրկնակի խաղի մեջ էին։ Միգուցե ԱՄՆ-ը բավականաչափ ակտիվ չէր, ուստի կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու Մինսկի խումբը հաջողության չհասավ: Այսօր պատրաստ չեմ ասելու, որ Մինսկի խումբը անպիտան է և պետք է վերանան ասպարեզից։ Ես պատրաստ չեմ դա ասել: Բայց կրկին, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության որոշելիքն է, թե որ ֆորումներում, որ ձևաչափերում են նրանք ցանկանում քննարկել տարածաշրջանի, երկրների, ազգերի ապագան, և մենք ԵՄ-ում կարող ենք պարզապես աջակցել այն որոշումներին, որոնք ձեր ժողովուրդները ընդունում են։
-Դուք միշտ փորձում եք հնարավորինս հավասարակշռված լինել և խուսափել «երկու կողմերին» կոչեր անելուց, որը շատ տարածված է Եվրոպայում: Դուք չեք վարանում իրերն իրենց անունով կոչելուց։ Ձեր հավասարակշռված տեսանկյունից ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկված խաղաղության պայմանագիրը, որպեսզի այն անվանենք արդարացի և ճիշտ։
-Խաղաղության պայմանագիրը պետք է բանակցվի, որպեսզի երկու կողմերն էլ, եթե ոչ շատ գոհ լինեն, ապա գոնե կարողանան ապրել համաձայնագրի տեքստով: Համաձայնագիրը պետք է բարեխիղճ բանակցվի, որպեսզի ի սկզբանե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն համաձայնագրին, ներգրավված լինեն և հետևեն համաձայնագրի հոդվածներին։ Համաձայնագիրը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները։ Դրա մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայերի` հեռանալու կամ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու կոչերը միջազգային իրավունքի խախտում է, ուստի այն պետք է համապատասխանի ՄԱԿ-ի սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին, հարգի մարդու իրավունքներ և միայն այդ դեպքում կարծում եմ, որ համաձայնագիրը կարող է կնքվել և կյանքի կոչվել, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական առաջնորդություն և քաղաքական կամք։ Փաստաբանները կարող են մեկ ժամում համաձայնագիր կազմել։ Ես ինքս իրավաբան եմ։ Բայց եթե համաձայնագիրը կնքելու քաղաքական կամք չկա, դա կարող է պարզապես անպետք թուղթ լինել, կամ ոչինչ։ Այսպիսով, ես իսկապես սպասում եմ և հուսով եմ, որ կտեսնեմ իրական պետականություն և իրական առաջնորդություն, քաղաքական առաջնորդություն, որը կհանգեցնի բանակցությունների և խաղաղության համաձայնագրի, քանի որ ձեր երկու ժողովուրդներն էլ արժանի են դրան:
-Որպես Էստոնիայի նախկին արտգործնախարար և Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ինչպե՞ս եք պատկերացնում ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան։ Արդյո՞ք ձևաչափը ծառայում է այն առաջնային նպատակին, որի համար ստեղծվել է: Ենթադրվում է, որ Արևելյան գործընկերությունը պետք է և կարող է դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ Եվրամիության հարաբերություններում։
-Ես իսկապես հավատում եմ դիվանագիտությանը. հավատում եմ Արևելյան գործընկերությանը, քանի որ տեսնում եմ, թե որքանով է այն օգնում Արևելյան գործընկերությանը պատկանող երկրներին: Որովհետև Արևելյան գործընկերությունը ստեղծել է ժողովրդավարական գոտի, այն օգնում է ժողովրդավարական բարեփոխումներին, պատասխանում է այն երկրների պահանջներին, ովքեր ցանկանում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, և որպես այդպիսին, կարծում եմ, որ դա հաջողության պատմություն է: Բայց իհարկե, ինչպես ասացի, դա մեծապես կախված է նրանից, թե որքան հեռու են պատրաստ գնալու մեր գործընկերները։ Այսօր Մոլդովան և Ուկրաինան թեկնածու երկրներ են. Վրաստանը սպասում է թեկնածուի կարգավիճակի. Հայաստանն ունի CEPA, ինչը շատ դրական քայլ է, բայց կարծում եմ, որ նաև Հայաստանի և ԵՄ հարաբերությունները կարող են շատ ավելի խորանալ ամենատարբեր ոլորտներում։ Սակայն նորից՝ կախված քաղաքական որոշումներից։ Ադրբեջանն իրավունք ունի ընտրելու, թե ինչպիսի հարաբերություններ է ուզում ԵՄ-ի հետ. Հիմնական բանն այն է, որ դուք պետք է հարգեք մեր արժեքները, մեր սկզբունքները, միջազգային իրավունքը, այդ դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել:
-Ձեր վերջին ելույթի ժամանակ ասացիք, որ Ադրբեջանը ձեր դեմ վհուկների որս է սկսել։ Ինչո՞վ եք բացատրում այս վերաբերմունքը։ Ինչո՞ւ հանկարծ նման կեցվածք ընդունեցին։
-Սա զուտ շահարկում է, բայց ես դա համարում եմ նրանց դիվանագիտական ձախողումը Եվրախորհրդարանում միգուցե ավելի դրական բանաձևեր ստանալու հարցում, ես դա համարում եմ հուսահատ քայլ՝ մեղադրելու որևէ մեկին այն բանի համար, որ նրանք ԵՄ-ում չեն կարողացել հասնել իրենց նպատակներին, որոնք ունեցել են: Վհուկների որսը անհիմն է, ծիծաղելի է, քանի որ ես միայն իմ տեսակետը չեմ հայտնում։ Նայեք բանաձևերին. Նայեք ձայներին. Տեսեք, թե ինչ ծափահարություններ եղան լիագումար նիստում, երբ Ադրբեջանին քննադատեցին Լաչինի միջանցքի շրջափակելու կամ ռազմական գործողությունների համար։ Եվրախորհրդարանը միասնական է, և Եվրախորհրդարանի դիրքորոշումը չի կարող փոխվել մեկ, երկու կամ երեք անձի դեմ վհուկների որսի միջոցով: Այնպես որ, ինձ համար դա ձախողում է: Դա ադրբեջանական դիվանագիտության, արտաքին հարաբերությունների և քավության նոխազ գտնելու փորձի ձախողումն է։
-Իրատեսական եթե նայեք հարցին, ի՞նչ կարող են փոխել այս բանաձևերը, օրինակ արցախցի երեխաների կյանքում։
-Բանաձևերը կարևոր են. Որովհետև նրանք արտահայտում են քաղաքական կամք, կան տարբեր մեխանիզմներ, և որպես նախկին արտգործնախարար կարող եմ ձեզ ասել, որ ես շատ անգամ հիասթափված էի բանաձևերից, քանի որ դրանք անմիջական ազդեցություն չունեն, անմիջապես չեն փոխում նույն այդ երեխաների կամ տարեցներին կյանքը, կամ նրանց, ովքեր ունեն կարիքներ, խմելու ջրի, սննդի պակաս: Բայց սրանք խիստ քաղաքական հայտարարություններ են, և ես կարծում եմ, որ պետք է գնահատել որպես այդպիսին, որ քաղաքական կամք, կարեկցանք, ըմբռնում արտահայտելը և մյուս դերակատարին՝ Ադրբեջանին կոչ անելով դադարեցնել բոյկոտը, դադարեցնել Լաչինի միջանցքի բոյկոտը, շատ կարևոր է։ Այդ տեսակետից բանաձևերն իրենց տեղն ունեն, թե կառավություններին և թե եվրոպական հանձնաժողովին ավելի արագ և արդյունավետ գործելու հրավիրելու տեսակետից։ Մենք ճնշում ենք այն դերակատարների վրա, ովքեր կարող են կոնկրետ ակտեր ներկայացնել։ Մենք քաղաքական ինստիտուտ ենք և շարունակելու ենք քաղաքական ճնշում գործադրել մյուսների վրա։
Ո՞րն է ձեր կոչն Արցախի ժողովրդին։
-Ես իսկապես ցավում եմ. Քանի որ մարդը չպետք է տուժի, մարդ արարածը չպետք է տուժի այլ իշխանությունների անօրինական գործողություններից: Բոլոր մարդիկ, բոլորն անխտիր արժանի են խաղաղության, կայունության։ Երեխաներն արժանի են լավ կրթության. Ծնողները արժանի են իմացության և վստահության, որ իրենց երեխաները մեծանում են ապահով միջավայրում: Այնպես որ, ես կարող եմ միայն ասել, որ իսկապես ցավում եմ, բայց որպես Եվրախորհրդարանի պատգամավոր, որպես Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավոր, ես կշարունակեմ բարձրաձայնել իրավիճակի մասին, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն։
Հարցազրույցը՝ Լիլիթ Գասպարյանի