Լրահոս
Հասարակական
12:00
02.10.22
282

Եթե այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է․ Կլաարը՝ հայ գերներին գնդակահարելու տեսանյութի մասին

Img default alt hy

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն  Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ցանցում տարածվող տեսանյութին, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին։

«Մահապատժի ենթարկվող հայ ռազմագերիների ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվում։ Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և որի մեղավորները պետք է պատժվեն», – նշել է Տոյվո Կլաարը: