Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:10
29.08.22
137

Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի վարժանքները

Img default alt hy

Օգոստոսի 29-ին Էստոնիայում սկսվել են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքները ՆԱՏՕ-ի գործունեության շրջանակներում. դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 4-ը, հաղորդել Է Postimees թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է հրատարակությունը, Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները «հանրապետության երկնքում կանցկացնեն մի շարք վարժական թռիչքներ փոքր բարձրություններում»:

Վարժանքների աշխարհագրությունն ընդգրկում Է երկրի արևելյան, հարավային և կենտրոնական մասերը, ըստ որում օդանավերը «152 մետրից ցած չեն իջնի», նշում Է թերթը: Ռազմական վարժական միջոցառումների ավարտը պլանավորված Է կիրակի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կեսօրին: Ինչպես նշում Է Postimees-ը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերը պարեկում են Էստոնիայի օդային տարածությունը 2004 թվականից: Դաշինքի կործանիչները տեղակայված են Շյաուլյայի (Լիտվա) և Էմարիի (Էստոնիա) ավիաբազաներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: