Լրահոս
Հասարակական
11:09
14.11.25
258

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան և Խանջյան փողոցներում

Img default alt hy

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Խանջյան փողոցում՝ Ալեք Մանուկյան հ.11 հասցեի («Մուլտի վելնես կենտրոն») հարակից ճանապարհահատվածից մինչև Խանջյան – Թումանյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն նաև Տերյան-Իսահակյան փողոցների  խաչմերուկում։

Մասնավորապես՝ Տերյան-Իսահակյան փողոցների  խաչմերուկից մինչև Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: