Լրահոս
Հասարակական
17:15
22.07.25
210

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի կենտրոնում

Img default alt hy

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան–Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց–Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան ու Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: